Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Յայլյանի հուսադրող ելույթը

Յայլյանի հուսադրող ելույթը
16.06.2012 | 07:30

Երևանի պետական օլիմպիական մարզական քոլեջում այսօր մեկնարկել է ծանրամարտի հանրապետական պատանեկան առաջնությունը: Մրցահարթակ նախ դուրս են եկել աղջիկները: Նրանք թվով մոտ երեսունն էին, ներկայացնում էին մրցույթային յոթ կարգ: Ինչպես և անցած տարի, այս անգամ էլ 58 կիլոգրամ քաշային կարգում տոն տվողը Իզաբելա Յայլյանն էր: Այս տարիքի աղջիկների մեջ նա մեր ամենահեռանկարային ծանրորդուհին է և ուրախալի է, որ մրցույթից մրցույթ առաջընթաց է գրանցում: Երկամարտի նրա արդյունքը 180 կիլոգրամ է: Հանրապետության չեմպիոններ են դարձել Նվարդ Մնացականյանը (70 կգ), Հերմինե Եղիազարյանը (91 կգ), Ծովինար Հարոյանը (113 կգ), Տաթև Հակոբյանը (153 կգ): Նրանք ներկայացրել են 44, 48, 53 և 63 կիլոգրամ քաշային կարգերը: 69-ում երկամարտի 163 կիլոգրամով պատվո պատվանդանի վերին հորիզոնականին է կանգնել Հռիփսիմե Պողոսյանը, իսկ Արևիկ Պողոսյանն անգերազանցելի է եղել +69-ում` 188 կիլոգրամ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3898

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ